Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ո՞րն է մարդկանց հիմնական մահացու գործոնը. ԱՀԿ. news.am

Ո՞րն է մարդկանց հիմնական մահացու գործոնը. ԱՀԿ. news.am

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնել է, թե որն է ժամանակակից մարդկանց կյանքում մահացության առավել էական գործոնը: Կազմակերպության փորձագետների կարծիքով նման գործոն է հարբեցողությունը:

ԱՀԿ զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, ալկոհոլի հետ կապված պատճառներից յուրաքանչյուր տարի 2,5 մլն մարդ է մահանում: Հարբեցողությանը հակված ամենամեծ ռիսկը դիտարկվում է երիտասարդության եւ 15-59 տարեկան տղամարդկանց շրջանում:

«Ամբողջ աշխարհում խմողների մոտավորապես 11 տոկոսն ամեն շաբաթ հարբում է, ընդ որում, նրանց թվում տղամարդիկ չորս անգամ ավելի շատ են», - նշված է զեկույցում:

Փորձագետները տագնապով արձանագրում են հարբեցողության գլոբալ աճի միտումների առկայությունը: Զեկուցողներն արձանագրել են, որ այն երկրները, որտեղ բնակչությունն առավել հաճախակի է անսթափ վիճակում հայտնվում. Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Բրազիլիա, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա: 

ԱՀԿ ներկայացուցիչները համաշխարհային հարբեցողության աճը կապում են դեռեւս վերջերս տնտեսական ցածր հորիզոնական զբաղեցնող երկրների, մասնավորապես, Աֆրիկայի եւ Ասիայի բնակչության եկամտի ավելացման հետ: Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, շատերի համար բնութագրական է «ավանդական» հարբեցողության միտումը: Միաժամանակ, ինչպես պնդում են հետազոտողները, ոչ մի երկիր չկարողացավ ալկոհոլի չարաշահման դեմ արդյունավետ քաղաքականություն մշակել, եւ այժմ այնպիսի միջոցները, ինչպիսին ակոհոլի համար նվազագույն գին կամ բարձր հարկեր սահմանելն է, ընդամենը նպաստում են ցածրորակ կամ անօրինական արտադրված սպիրտային խմիչքների օգտագործման ավելացմանը, ինչը բացասաբար է ազդում հանրային առողջության վրա: 

«Ալկոհոլը մոտավորապես 60 տարբեր հիվանդությունների եւ վնասվածքների որոշարկող գործոնն է: Ընդ որում, հարբեցողությունը երկրագնդի բնակչության 4 տոկոսի մահվան պատճառն է. այն ավելի շատ մարդ է սպանում, քան ՁԻԱՀ-ը, տուբերկուլոզն ու բռնությունը», - ամփոփել են ԱՀԿ-ում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. alko03.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ